«Դա խաբկանք է». Քաղաքացին՝ «Սև ուրբաթ»-ի մասին
Այսօր Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, «Սև ուրբաթ» է: Այս օրերին կարելի է գնումներ կատարել էական զեղչերով: Տոնը նշվում է 19-րդ դարից, անունը ստացել է ԱՄՆ-ում Գոհունակության օրն առաջացած խցանումների պատճառով: 168.am-ը փորձեց պարզել, թե մեր համաքաղաքացիները գնումներ կատարելո՞ւ են «Սև ուրբաթ»-ին, ի՞նչ են գնել կամ գնելու, և իրական զեղչեր նկատո՞ւմ են:
«Ուզում եմ անպայման գնալ տեսնել՝ ի՞նչ կա խանութներում, բայց չեմ հավատում, որ աննախադեպ զեղչեր են լինում, ինչպես ասում են: Չնայած դրան՝ ինձ չեմ ների, որ չգնամ, տեխնիկայի խանութներ եմ մտնելու, քանի որ գնումներ ունեմ անելու, հագուստի խանութներ ևս կմտնեմ»:
«Գնումներ կատարելու եմ մոլերից, ձմեռային պարագաներ եմ գնելու: Հավատամ-չհավատամ զեղչերին՝ գնում եմ, էլի»:
«Չեմ մասնակցելու, քանի որ դա խաբկանք է»:
«Անպայման մասնակցելու եմ, ես «շոպագոլիկ» եմ: Մոլերից եմ գնումներ անելու, գներին չեմ հետևել, այսօր կգնամ, կտեսնեմ»:
«Մասնակցելու եմ, գնումներ կատարելու եմ օնլայն: Հայաստանում այնքան հերթ է լինում, ես հերթեր չեմ սիրում»:
«Չեմ հավատում, որ իրական զեղչեր լինում են, չեմ մասնակցելու»:
«Եկել ենք տեսնենք՝ զեղչեր կա՞ն, թե՞ ոչ… հիմա ոչ մի բանի չես հավատում»:
«Ես արդեն գնումներ արել եմ, պայուսակ եմ գնել 20 տոկոս զեղչով»:
«Սև ուրբաթին չենք մասնակցելու, սպիտակին ենք սպասում»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ