«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր կարդացի «Հրապարակ» օրաթերթը, որտեղ գրված էր. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի եւ հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմերի պատգամավորների փոխայցելությունների հարցը:

Ըստ լուրերի` միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, ում ադրբեջանական կողմը ծայրահեղ նացիոնալիս է համարում։ Ժամանակին նա ԵԽԽՎ ամբիոնից սպառնում էր Ալիեւին»։

Ահա այսպես:

Կարծում եմ, որ երբ նման հարց գա օրակարգ, մեր արտաքին գործերի գերատեսչությունը թքած կունենա Ալիեւի վետոյի վրա: Ասեմ, որ խիստ զվարճալի է»:

Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է ? Նոր կարդացի «Հրապարակ» օրաթերթը, որտեղ գրված էր. …

Gepostet von Naira Zohrabyan am Dienstag, 26. November 2019

 

Տեսանյութեր

Լրահոս