
Բժիշկը նշել է օրգանիզմում վիտամին D-ի պակասության գլխավոր ախտանիշները

ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի Բժշկագիտական կենտրոնի պրոֆեսոր Մայքլ Հոլիկան նշել է օրգանիզմում վիտամին D-ի պակասի հիմնական ախտանիշները, ինչի մասին հայտնել է Focus հանդեսը։ Գիտնականի խոսքով՝ պակասության մասին են վկայում ցավը վերջույթներում եւ ոսկրերում եւ հոդերի դժվարաշարժությունն օրվա առաջին կեսին: Մյուս ախտանիշների թվում են քաշի ավելացումը, ցավերն աղիներում, դեպրեսիան եւ գլխի քրտնոտությունը: Վիտամինի պակասն առանձնապես զգալի է ձմռանը, նշել է Հոլիկան: Այն մեծացնում է երկրորդ տիպի շաքարախտի, օստեոպորոզի եւ բարձր ճնշման զարգացման ռիսկը: Վիտամին D-ի պակասությունը լրացնելու համար մասնագետը խորհուրդ է տվել տարվա այդ ժամանակ օրական առնվազն 10 – 15 րոպել լինել արեւի տակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: