Բաժիններ՝

Գեղեցիկ և համեղ աղցան՝ «Աֆրիկյան վարդ»

Բաղադրիչներ

1. Հավի ֆիլե – 300 գ
2. Պահածոյացված արքայախնձոր – 150 գ
3. Պահածոյացված եգիպտացորեն – 150 գ
4. Ձու – 2 հատ
5. Կոշտ պանիր – 150 գ
6. Լոլիկ – 2 հատ
7. Մայոնեզ – 100 գ
8. Աղ և սև պղպեղ
9. Սամիթ և պապրիկա

Պատրաստման եղանակը

1. Հավի խաշած միսը մանր կտրատել:

2. Պանիրը խորանարդիկների կտրատել:

3. Ձվերը ոչ մեծ կտորների կտրատել:

4. Ավելացնել եգիպտացորենը, կտրատած արքայախնձորը, աղը և պղպեղը:

5. Ավելացնել մայոնեզը և լավ խառնել:

6. Լոլիկի շերտերը դնել ափսեի մեջ՝ ինչպես ծաղկի թերթիկները:

7. Կենտրոնում լցնել աղցանը և զարդարել սամիթով և կարմիր պղպեղով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս