Դատարանը մերժեց դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանների՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը նախորդ  դատական նիստում ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները: Փաստաբանները միջնորդությունը ներկայացնելիս հայտնել էին, որ դատախազ Պետրոսյանն ընդունել է  քննիչի կանխակալ և կողմնակալ վերաբերմունքը հաստատող փաստերը, նաև ինքն է դրսևորել կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։

Այսօրվա դատական նիստում դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Միջնորդության կապակցությամբ ելույթ ունենալիս դատախազ Պետրոս Պետրոսյանն ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործերով պաշտպանական կողմն իրեն բացարկ հայտնելու ոչ մի փաստարկ չունի, և, որ պաշտպանների գործողությունները ապատեղեկատվություն տարածելու փոքրիկ հնարքներ են:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս