Արագ թխվող աշնանային կեքսեր
Բաղադրիչներ
1. Ալյուր – 1 բաժակ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Աղ – 1/3 թ/գ
4. Սոդա – 1/3 թ/գ
5. Ձու – 2 հատ
6. Բուսական յուղ – 1/2 բաժակ
7. Քերած դդում – 2/3 բաժակ
8. Կես նարնջի հյութ և քերած կեղև
9. Կես կիտրոնի հյութ և քերած կեղև
10. Շաքարի փոշի՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Առանձին խառնել չոր և թաց բաղադրիչները: Այնուհետև միացնել դրանք:
2. Կեքսի կաղապարները յուղապատել և լցնել խմորը:
3. Թխել 25 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
4. Մատուցելուց առաջ սառեցնել և շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը