Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով կարևորագույն վկան վերադարձել է Հայաստան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը հոկտեմբերի 16-ին գրել էր, որ Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրապետությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ նախկին ոստիկանապետի ինքնասպանության գործով կարեւորագույն վկան վերադարձել է Հայաստան:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Հարությունյանի վկա Ն.Հ-ին մահից առաջ դժգոհել էր, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակությունն ու անպատիվ վախճանն է սպառնում: Մեր տեղեկություններով` Հ. Հարությունյանի հետ նրա առանձնատանը եղած վկան` Ն.Հ-ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխատող է եղել: Երբ նա վարչության պետ է եղել, իրավապահները պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Մեղադրանքը, սակայն, չի ապացուցվել, եւ գործը դատական վախճան չի ունեցել: Ինչեւէ, դեպքից կարճ ժամանակ անց վկան հեռացել էր Հայաստանից: ՔԿ-ից էլ տեղեկացրել էին, որ գործով վկան նախաքննական մարմնին հայտնել է, որ մի քանի օրից կվերդառնա Հայաստան: Եւ, ահա, նա վերադարձել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս