
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. որպես անհայտ կորած, որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է «Իշխանավանքի» մոտ` «Իշխանահատակ» կոչվող ձորում

Այսօր` նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատ և ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Գետաշեն գյուղում, «Իշխանավանքի» մոտ գտնվող «Իշխանահատակ» կոչվող ձորում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները նշված ձորից պատգարակով, մեծ դժվարությամբ դուրս են բերել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Գ. Սիմոնյանի դին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս այս տարվա նոյեմբերի 3-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մարտունու բաժնի կողմից:
Ըստ նախնական տեղեկությունների, նա ժայռից վայր է ընկել անդունդը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: