
Նախարարը փորձել է բացատրել, որ կոնվենցիան վտանգ չի պարունակում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կամք» նախաձեռնությունը շարունակում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը, այդ թվում եւ՝ իշխանության շրջանում: Մեկ ստորագրություն կա «Իմ քայլից»` Սոֆյա Հովսեփյանի: Իշխանական բարձր մակարդակից ցանկություն են հայտնել հանդիպել նախաձեռնության հետ, այդ թվում՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որ «բացատրի»՝ կոնվենցիան վտանգ չի պարունակում, սակայն «կապի դուրս չեն եկել»:
Իսկ հոկտեմբերի 27-ին, երբ կառավարության անդամները եկել են ԱԺ` զոհվածների հիշատակի արարողությանը, միջադեպ է արձանագրվել շենքի առջեւ ստորագրություններ հավաքողների եւ վարչապետի խոսնակի միջեւ։
«Կարապետյանը մոտեցավ ստորագրությունների սեղանին, պաշտոնյային ոչ վայել, շատ բարձր տոնով «հորդորեց» ստորագրություն հավաքող երեխեքին` մի արեք, մեղադրեց, ասաց` ինչո՞ւ եք էնպես անում, որ մենք աշխարհից հետ մնանք»,- պատմեց նախաձեռնության կազմակերպիչ Վահագն Չախալյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: