Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, որ ավելորդ մոտիվացիան կարող է վնասել երեխաների ուսման առաջադիմությանը

Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխաների հասցեին չափազանց մոտիվացիան եւ չարդարացված գովասանքը կարող են հանգեցնել ուսման մեջ նրանց արդյունքների վատացման: Նոյեմբերի 4-ին այդ մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով համալսարանի հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Experimental Psychology-ում։

Ինչպես նշում է հրատարակությունը, գիտնականները կատարել են Չինաստանի ոչ հարուստ շրջանի դպրոցներից մեկի 5 – 6-րդ դասարանների աշակերտների քառափուլ հետազոտություն: Երեխաներին, որոնց մեջ եղել են 89 տղա եւ 101 աղջիկ, բաժանել են երեք խմբի եւ նրանց տվել տարբեր աստիճանի բարդության առաջադրանքներ:

«Իզվեստիայի» տվյալներով՝ աշակերտների մի խմբին յուրաքանչյուր առաջադրանքի կատարումից հետո մոտիվացրել են փութաջանության հետեւյալ խոսքով. «Դու շատ ջանքեր գործադրեցիր եւ հիանալի ջանացիր», իսկ մյուսնսերին ասել են. «Դու, հավանաբար, շատ խելացի ես», իսկ երրորդներին ոչինչ չեն ասել: Դրանից հետո գիտնականները համեմատել են աշակերտների առաջադիմությունը բոլոր խմբերում, ինչպես նաեւ կատարել են նրանց գնահատականների վերլուծություն ուսման ամբողջ ընթացքում: Հրատարակությունը նշում է, որ դրական մոտիվացիան, որն օգտագործվել է առաջին երկու դեպքերում, ոչ մի դրական արդյունք չի ունեցել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ, ընդհակառակը, վնասել է դպրոցականների արդյունքներին:

Ինչպես գրում է «Իզվեստիան», գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ ձգտելով երեխային վերադարձնել իր նկատմամբ հավատը, մեծերը պատշաճ ուշադրություն չեն հատկացնում իրական խնդիրներին, որոնց երեխաները բախվում են ուսումնական հաստատությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս