
Անհավանական համեղ ուտեստ՝ լավաշից. 15 րոպե և պատրաստ է

Բաղադրիչներ
1. Լավաշ – 6 հատ
2. Ձու – 3 հատ
3. Սերուցք – 1 բաժակ
4. Երշիկ – 15 շերտ
5. Պանիր – 15 շերտ
6. Սև պղպեղ
7. Կարմիր աղացած պղպեղ – 1 ճ/գ
8. Աղ
9. Մաղադանոս
10. Բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1. Կաղապարը պատել յուղով:
2. Ձվերին ավելացնել սերուցքը, հարել: Ավելացնել համեմունքները, խառնել:
3. Կաղապարի մեջ դնել մեկ շերտ լավաշ, պատել սոուսով, անյուհետև դնել երշիկի և պանրի շերտերը: Ծածկել լավաշով և կրկնել շերտերը:
4. Վերջին շերտը ծածկել լավաշով և սոուս քսել: Թխել 20 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
5. Պատրաստի ուտեստի վրա քերած պանիր ավելացնել, կանաչի շաղ տալ և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը