Երկուսը՝ մեկում. սրճային կեքս՝ նախաճաշի համար
Բաղադրիչներ
1. Ալյուր – 1 բաժակ
2. Շաքարավազ – 3/4 բաժակ
3. Փխրեցուցիչ – 1 թ/գ
4. Աղ – 1/4 թ/գ
5. Ձու – 2 հատ
6. Կարագ – 125 գ
7. Վանիլային շաքարավազ – 1 թ/գ
8. Հատիկավոր սուրճ – 2 ճ/գ
9. Կաթ – 1/3 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Կաթը եռացնել և ավելացնել սուրճը: Սառեցնել: Ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազը և աղը խառնել:
2. Աստիճանաբատ ավելացնել սուրճով կաթը, լավ խառնել:
3. Ձվերը հարել: Ավելացնել վանիլինը և կարագը, լավ խառնել:
4. Կաղապարը պատել յուղով և ալյուրով:
5. Ջեռոցը տաքացնել 180-190 աստիճան և թխել կեքսը 45-50 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը