Բաժիններ՝

Կողոպուտ Երևանում

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի մոտ հափշտակել էին մի տղամարդու դրամապանակը, որի մեջ եղել էր 15․000 դոլար ու 44․000 դրամ։ Արաբկիրի քրեական հետախույզների բացահայտման աշխատանքին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում ոստիկանները պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։

Հոկտեմբերի 27-ին Եղվարդի բնակիչ, 39-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվեց։ Բերման ենթարկվածը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930