Բաժիններ՝

«Լիվերպուլը» միաժամանակ 2 հիմնական թիմ կունենա՝ բոլոր մրցաշարերում մասնակցելու համար

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 16-ին սկսվող շաբաթվա ընթացքում: Անգլիայի ֆուտբոլի լիգան (EFL) քննարկում է «Լիվերպուլի» խաղը հունվարի երկրորդ շաբաթը հետաձգելու տարբերակը, քանի որ դեկտեմբերի 18-ին մերսիսայդցիները մեկնարկում են աշխարհի ակումբային առաջնությունում:

Այժմ «Լիվերպուլը» պետք է խաղա 19 հանդիպում նոյեմբերի սկզբից մինչև հունվարի 11-ը, երբ թիմը կխաղա «Տոտենհեմի» դեմ: Այս ընթացքում «Լիվերպուլը» պետք է թռչի Զալցբուրգ, Լոնդոն (երկու անգամ), Բորնմութ և Դոհա։ 2.5 ամսվա ընթացքում թիմը կանցնի առնվազն 12,5 հազար մղոն:

Ամենայն հավանականությամբ, «Լիվերպուլն» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում հունվարի 8-ին կխաղա «Ասթոն Վիլլայի» հետ:

Այնուամենայնիվ, EFL-ն քննարկում է այս խնդրի անսովոր լուծում: Հաղորդվում է, որ կազմակերպությունը տեսնում է խաղն անցկացնելու հնարավորությունը Սուրբ Ծննդյան տոներից առաջ և արդեն իսկ քննարկել է «Լիվերպուլի» հետ այդ տարբերակը, որով թիմը տարբեր կազմեր կընտրի  Լիգայի գավաթի և ակումբային աշխարհի առաջնության խաղերի համար, որոնք անցկացվելու են Դոհայում:

«Ես չեմ անհանգստանում, քանի որ դա իմ խնդիրը չէ, այլ նրանցը, ովքեր կազմում են ժամանակացույցը։

ՖԻՖԱ-ն ասում է, որ Աշխարհի ակումբային առաջնությունը տեղի կունենա, այնպես որ, մենք կգնանք այնտեղ: Պրեմիեր լիգան ասում է նաև, որ մենք պետք է խաղանք: Եվ այսօր մենք հաղթեցինք և շարունակեցինք: Եթե ​​գավաթի խաղարկությունը հետաձգելու հնարավորություն չկա, պարզապես պարտադիր չէ այն դնել Սուրբ Ծննդյան տոներից մի քանի ժամ առաջ, մենք պարզապես չենք խաղա: Բայց նրանք պետք է անեն դա: Մենք պետք է մտածենք նման բաների մասին, չենք կարող ունենալ նման ժամանակացույց:

Խնդիրը բոլորի համար ակնհայտ է: Մենք նման ժամանակացույցի զոհ չենք լինի: Մենք ուզում էինք հաղթել, մենք հաղթեցինք: Եթե ​​լիգայի գավաթի խաղարկությունը չփոփոխվի, մենք այն պարզապես կանտեսենք: Թող մեր մրցակիցն ավելի հեռուն գնա կամ խաղա «Արսենալի» հետ»,- նշել է լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս