Բաժիններ՝

Դավիթ Սանասարյանի գրառումներն ու երեխայի վթարի մասին պատմող տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան մի շարք գրառումները և նրա կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութը ուստիկանությունն ուսումնասիրվում է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Analitik.am-ն իր տեղեկություններով լուր էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել մի երեխայի: Վրաերթը թաքցվել է և չի գրանցվել ոստիկանությունում:

Դավիթ Սանասարյանն ավելի վաղ հերքել էր, որ երեխայի է վթարի ենթարկել, ապա մի քանի ժամ առաջ մասնրամասնել, թե ինչ դեպքի մասին է խոսքը։

«Նախորդ գրառմամբ հայտարարեցի, որ շառ են անում և ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել, որին հետևեց մի շինծու մեղադրանք մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին։ Որից հետո, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ելնելով, իրենց հետ միասին գնացել եմ բժշկական կենտրոն, որտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա»,- գրել էր նա։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031