Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սպիյերին եւ Ջուդի Չունին:
Քննարկվել են ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Միացյալ Նահանգների դերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք: