Վիտամին D-ի պակասը կրճատում է կյանքը

Ավստրիացի գիտնականները գտնում են,որ վիտամին D-ի պակասը կրճատում է կյանքը 2 անգամ: Վիտամին D-ն օրգանիզմում արտադրվում է մաշկի վրա արեւի լույս ընկնելուց, այդ պատճառով էլ հաճախ այն անվանվում է՝ «լույսի վիտամին»:

Այս վիտամինը կա կաթի բաղադրության ու յուղոտ ձկան մեջ, չնայած դրան, մարդկանց օրգանիզմում շատ է զգացվում դրա պակասը:

Վիտամին D-ն օգնում է, որպեսզի օրգանիզմում կալցիումը հեշտ ներծծվի, եւ կարեւոր գործոն է առողջ ոսկորների համար: Մեծ մարդկանց մոտ վիտամին D-ի դեֆիցիտից կարող է առաջանալ օստիոպարոզ, իսկ երեխաների մոտ` ռախիտ:

Հետազոտությունների արդյունքը ցույց է տալիս, որ վիտամին D-ն նպաստում է հակաքաղցկեղային ռեակցիայի առաջացմանը: Օրգանիզմում վիտամին D-ի նորմալ քանակի դեպքում 2 անգամ քիչ են հիվանդանում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով: Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս. ընդունեք վիտամին D-ն՝ ոչ միայն արեւի տեսքով, որովհետեւ միայն դա բավական չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս