
Որոնք են աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոնները

Նյու Յորքը պահպանում է միջազգային առաջատար ֆինանսական կենտրոնի կոչումը, որին հաջորդում են Լոնդոնը եւ Հոնկոնգը, որոնց միջեւ տարբերությունն աննշան է: Այդ մասին է վկայում «Ֆինանսական կենտրոնների համաշխարհային վարկանիշը» (The Global Financial Centres Index), որն իր կայքում հրապարակել է Մեծ Բրիտանիայի Z/Yen Group վերլուծական ընկերությունը։
Զեկույցի հեղինակներն ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսին տվել են 790 բալ, իսկ Եվրոպայում եւ Ասիայում դրա գլխավոր մրցակիցներին՝ համապատասխանաբար 773 եւ 771: Նշված երեք երկրներին հաջորդում են Սինգապուրը (762), Շանհայը (761), Տոկիոն (757) եւ Պեկինը (748): Առաջին անգամ առաջատարների տասնյակ են մտել Դուբայը (740), Հարավային Չինաստանի Շենչժենը (739) եւ Սիդնեյը (738): Այդ մեգապոլիսները թոփ-տասնյակից դուրս են մղել Տորոնտոն, Ցյուրիխը եւ Ֆրանկֆուրտը:
Աշխարհի ֆինանսական կենտրոնների ինդեքսն սկսել է հաշվարկվել 2007 թվականին եւ նորացվում է կես տարին մեկ անգամ: Միագումար բալի հաշվարկը նկատի է առնում հինգ ցուցանիշ՝ գործարար պայմանները, ֆինանսները, ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը եւ համբավը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: