ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ 109-ամյա Աստղիկ Ալեմյանը:
«Հնին վերադարձ չկա, բայց վերադառնում են նախկին առաջնորդները. ընդ որում, դա անում են ստիպված, պարտադրված»
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստի ընթացքում պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
«Բոլոր դատական նիստերն ինձ մոտ մի տպավորություն են թողնում, որ դա թատրոն է, որին մասնակցում են նաև Դատախազությունը, Կառավարությունը»,- անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությանը, նշեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 16-ին այցով կժամանի Լյուքսեմբուրգ՝ Brexit-ի թեման քննարկելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան դժգոհություն է հայտնել խաղային պրակտիկայի քանակից:
«Մենք այսօր պարզապես մեր աշխատանքն ենք անում և ուսումնասիրում, թե առաջնագծում ինչպիսի իրողություններ են եղել, և սա շատ կարևոր էր հետագա մյուս քննության կանչված մարդկանց լսելու առումով: Դուք անընդհատ ման եք գալիս բարձր պաշտոնյաների, բայց այս ամենի մեջ շատ կան ավելի ցածրերը: Այսինքն՝ մեր հերոսապատումը կերտած զինվորները շատ ավելի կարևոր են, նաև զինվորականությունը, քանի որ մենք այդուհանդերձ պետք է հասկանանք, թե ապրիլին ինչ է տեղի ունեցել»,- շեշտեց նա:
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին վերագրվող հարցազրույցը խմբագրվել է: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Իջևանցիների համար համոզիչ չի եղել ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ գործող քաղաքապետի գրած վաղաժամ հրաժարականի տեքստը, ասում են՝ դա արվեց հարկադրանքի ուժով, որպեսզի ընտրություններից առաջ վարչապետի ընկեր Հայկն իրեն մատուցելու հնարավորություն ստանա:
Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին Հայաստանի մտահոգությունները բարձրաձայնվել են: Սեպտեմբերի 13-ին այս մասին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետության 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ:
«Եթե ձեզ տհաճ է լսել քննադատություն, ապա վայելեք իշխանամերձ մամուլի և այնտեղ մշտապես հայտնվող մարդկանց կողմից արտադրվող Փաշինյանի գովեստն ու փառաբանումը, աստվածացումն ու սրբադասումը»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգերին՝ ուղեկցությամբ բ. գ. դ., պրոֆ. Սերգո Երիցյանի:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը սեպտեմբերի 13-ին ժամը 22:00-06:00-ն փակ է լինելու:
«Դատավարությունից անմիջապես հետո, երբ մենք իջնում էինք աստիճաններով, տարբեր մարդիկ վատ արտահայտություններ էին անում, մասնավորապես` մի քանի կանայք անընդհատ կրկնում էին՝ «թուրք», սկզբից, հետո էլի եկան նույնը կրկնեցին։ Հետո մի կինը այդ երկուսի արանքում ասաց՝ «թուրք, բալեդ թաղեմ», ինձ համար սահմանն անց էր, և ես հարվածեցի»,- պատմեց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ այդ հարվածն ուղղված էր Լևոն Տեր-Պետրոսյանին և Նիկոլ Փաշինյանին:
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել, սակայն որտեղ և ինչ ժամկետներում կկայանա հանդիպումը` դեռ չենք կարող ասել։ Կա սկզբունք, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միաժամանակ հայտնեն, ինչը խախտել հայկական կողմը չի պատրաստվում»,-ասաց Նաղդալյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կայցելի Անկարա, որտեղ կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաեւ հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:
Երեկ Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։
Փարիզի մետրոյի եւ հասարակական տրանսպորտի մյուս ճյուղերի աշխատողները սեպտեմբերի 13-ին աշխատանքի դուրս չեն եկել ի նշան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի:
Նոր Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց այսօր ազատ է արձակվել։
Մինչ հանրային ուշադրությունը մեծամասամբ ուղղված է Ամուլսարի թեմային, ԱԺ-ում քննարկվում են օրինագծեր, որոնք ունենալու են համակարգային քայքայիչ ազդեցություն երկրի տնտեսության վրա։
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի տարածքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանության գործողությունների կապակցությամբ:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի շրջադարձային երթևեկության հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա այն արդյո՞ք վստահություն է ներշնչում: Համակարգ, որը մեկ մարդու զանգով է իրականացվում:
Սեպտեմբերի 6-ին կյանքից հեռացած՝ Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ընտանիքը համաձայնել է, որ նա հողին հանձնվի Հարարեում՝ Հերոսների ազգային գերեզմանատանը, այլ ոչ թե Քութամա հայրենի գրյուղում:
«Շատ վատ վիճակում է գյուղն էս պահին, սոցիալապես շատ ծանր վիճակում է. մի տարի առաջ մեր գյուղը Եվրոպա էր, հիմա դարձել է 90-ականները: Միանշանակ կողմ եմ, որ հանքը շահագործվի, և ես համոզված եմ, որ այն անվնաս կշահագործվի: Ես այս մեկ տարվա մեջ մոտ 7 մլն դրամ եկամուտ եմ կորցրել՝ աշխատավարձի տեսքով»:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:
Մի քանի օր առաջ Նիկոլի կառավարությունը հանդիպեց ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչների ղեկավավարների հետ, իսկ այսօր Նիկոլի կառավարած Հայաստանի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակում զինված խմբի պարագլխին։