Բաժիններ՝

«Ոչ մի պատճառ չկար ինձ «Բարսելոնայից» հեռացնելու համար». Ալենյա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան դժգոհություն է հայտնել խաղային պրակտիկայի քանակից:

«Անգամ մեկ պատճառ չկար՝ առաջին տուրից հետո ինձ խաղադաշտ դուրս չբերելու համար: Ոչ մի պատճառ չկար ինձ «Բարսելոնայից» հեռացնելու համար:

Ոչ մի խաղացողի դուր չի գալիս դա: Այս որոշումը կայացրել է մարզչական շտաբը: Իհարկե, սա ազդում է խաղացողի վրա:

Ես հավատում եմ, որ ես արժանի եմ մեկնարկային կազմում տեղ վաստակելուն: Բոլորը, ովքեր թիմի կազմում են, կարևոր են:

Վստահ եմ, որ կարող եմ շտկել իրավիճակը»,- ասել է Ալենյան RAC1-ին:

Կատալոնական ակումբի 21-ամյա սանը մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ Լա Լիգայի առաջին տուրի «Ատլետիկի» հետ խաղում (0:1) և  փոխարինվեց ընդմիջման ժամանակ: Դրանից հետո նա խաղադաշտում չի հայտնվել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս