Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը սեպտեմբերի 13-ին ժամը 22:00-06:00-ն փակ է լինելու:
՝ ՊԵԿ-ն իրազեկում է, որ սպասվող անհարմարությունները պայմանավորված են Վերին Լարսի անցակետի տեղեկատվական համակարգերում կատարվող աշխատանքներով: