Բաժիններ՝

Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին, ովքեր հավես ունեն՝ պատշգամբներից դրոշներ պարզել

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին Գյումրիում:

Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի կատար ածել:

Ու որպեսզի տոնը չհեռանա Երեւանից եւ մյուս քաղաքներն էլ տոնական տեսք ունենան, կարծում եմ արժե, որ մեր այն քաղաքացիները, ովքեր հավես ունեն, փողոցներին նայող իրենց պատշգամբները զարդարեն՝ անկախության մոտիվներով: Նույնիսկ լավագույն շենքի մրցույթ անելու գաղափար կա:

Շենքը տոնական դարձնելու ամենապարզ ճանապարհը պատուհանից կամ պատշգամբից ՀՀ պետական դրոշը պարզելն է. դե իհարկե՝ խնամված, տեսքը տեղը դրոշների մասին է խոսքը:)»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2403086993345015?__xts__[0]=68.ARB_2XrZT6yN9FUUHyLCaJeyF5u_JXUaMyBLHXS_8sANUONn3ECdSwxa6CrKk_BpJ_cfkyez1NHNwJEQ1k4D-6bCi23Riylzz4KCCpmEFd2OfilnkaBbIZq5eK_bejXpzeFTLgDsP12P38thqGMcfVC96AEGswpjnbyn2b9x2IiFpxM_5C_mkZLPILrrJ9SakLI_GhHh0EXQ3LwwpidzEnnd9E_tUjLdF2yLMIl8DHwPJnHMwcHq9mYcs0ELWlKaWoFua13WPWMGPdmvxk341LCA1XFG90u-6J7bEu-FskJrupF8eQGycrZsUuagDhp2sai-UHocmlMQaZZKbyf68gkDv3tjc7r5Qz3X8LpA83LY2p4Y7xDqFpJlGEOcPeCysRr-IFcG8RfJOZrkczQcE0MlyLxDMJiYkM-HQ54DpTFDW2ixjeZ8oF5htiAmUl7ipDE8TU8iDChTVUtkInQpYkOUejGioV4JPdQl2m5F0X8t5DsqlWNL04detKKINaBFv7Vj2cU0T4t97Cf5nifEB8B4c2U&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30