«Ես Ֆլորենտինո Պերեսին և «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստներին կհրավիրեմ Դևիսի գավաթի եզրափակչին». Պիկե
Ժերար Պիկեն պարզապես համաշխարհային կարգի պաշտպան չէ: Պիկեն գործարար է, ֆուտբոլային ակումբի սեփականատեր և, հավանաբար, «Բարսայի» ապագա նախագահը: Նրա հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն ֆուտբոլով:
Այս տարի Դևիսի գավաթի եզրափակիչը կանցկացվի Մադրիդում, որը կազմակերպվում է Պիկեի Gerard Kosmos Group-ի կողմից: Դևիսի գավաթը թենիսի աշխարհի ամենակարևոր և հեղինակավոր մրցույթներից մեկն է և, սովորաբար, գրավում է միլիոնավոր երկրպագուների ամբողջ աշխարհից:
Եվ, ինչպես վերջերս ասել է Պիկեն հարցազրույցում, երբ խոսքը վերաբերում է թենիսին, «Ռեալի» և «Բարսայի» միջև դիմակայությունն այլևս մոռացվում է:
«Ֆուտբոլը մի բան է, իսկ թենիսը` մեկ այլ: Այս մարզաձևերը կապ չունեն միմյանց հետ, և, իհարկե, ես կհրավիրեմ Ֆլորենտինոյի, ինչպես նաև «Ռեալի» և «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին եզրափակիչ խաղին: Հուսով եմ, որ նրանք կընդունեն հրավերը»,-ասել է Պիկեն:
«Կարծում եմ, որ արժե բաժանել ֆուտբոլը և կյանքի մնացած մասը: Երբ մենք բոլորս ընկղմված ենք ֆուտբոլում, իհարկե, մրցակցություն կա: Բայց ամեն ինչ դառնում է բոլորովին այլ, երբ նայում ես իրավիճակին ֆուտբոլի հետ կապ չունեցող բաների պրիզմայով:
Ի վերջո, մենք խոսում ենք թենիսի մասին, և ես վստահ եմ, որ մադրիդցիներից շատերը, հատկապես իսպանացիները, ուրախ կլինեն ուրախանալ Ռաֆային մարզադաշտում տեսնելիս»,- ասել է Պիկեն:
Սիրարփի Աղաբաբյան