Բաժիններ՝

Բարտոմեուն կհեռանա «Բարսելոնայից»

BarcaTV-ի հետ բացառիկ հարցազրույցում «Բարսելոնայի» նախագահը կիսվել է ապագայի վերաբերյալ ծրագրերով:

«Չեմ կարծում, որ օգուտ կբերի ակումբին, եթե նախագահը երկու անգամ անընդմեջ պաշտոն զբաղեցնի: Ես նորից չեմ առաջադրվի՝ որպես նախագահի թեկնածու:

Ակումբի ներկայիս ղեկավարության մեջ կան մարդիկ, ովքեր լիովին պատրաստ են ստանձնել այդ պաշտոնը: Բայց մինչև 2021 թվականի հունիսը դեռ շատ ժամանակ կա:

Հաջորդ ընտրությունների համար մենք աշխատում ենք Կատալոնիայի և Իսպանիայի որոշ տեղամասերում քվեարկության տեղամասեր տեղադրելու հնարավորության համար, ինչը բոլորին կազատի «Քամփ Նոու» գալու անհրաժեշտությունից: Սա ևս մեկ տարբերակ է, մինչդեռ էլեկտրոնային քվեարկությունը դեռ այնքան էլ հուսալի չէ:

Մենք ցանկանում ենք ներկայացնել էլեկտրոնային քվեարկություն, երբ վստահ լինենք, որ ամեն ինչ 100% անվտանգ է, բայց պետք է նաև սպասել Կատալոնիայի մարզական օրենսդրության բարեփոխմանը»,- ասել է Բարտոմեուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս