
«Ես կվերադառնամ ֆուտբոլ: Ես դավադրության զոհ դարձա, հիմարներն ինձ հեռացրին». Պլատինի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ ֆուտբոլ:
Ֆրանսիացուն արգելվել էր ֆուտբոլի ոլորտում ցանկացած աշխատանք կատարել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 7-ը:
«Ես կվերադառնամ: Ես չգիտեմ, թե երբ և ինչպես: Ես ընդմիշտ չեմ հեռացել, չնայած որ հիմարներն ինձ հեռացրին:
Ես դարձա ՖԻՖԱ-ի և Շվեյցարիայի դատախազների դավադրության զոհը: Նրանց միջև պայմանավորվածություն կար, որի նպատակը ինձ հեռացնելն էր: Բայց ես չեմ մեղադրում Շվեյցարիայի կառավարությանը»,- ասել է Պլատինին RTS-ին տված հարցազրույցում:
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ասել է նաև, որ ինքը գիրք կհրապարակի իր կյանքի վերջին 20 տարիների մասին, որտեղ նա «կասի ամբողջ ճշմարտությունը»:
Սիրարփի Աղաբաբյան