
«Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստներ առաջարկել են գումար ավելացնել Նեյմարի տրանսֆերի համար

«Բարսելոնան» չկարողացավ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ստորագրել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին: Այնուամենայնիվ, կատալոնական ակումբի մի շարք խաղացողներ շատ էին ցանկանում տեսնել բրազիլացու տեղափոխությունը: Ըստ Diario Sport-ի, որոշ խաղացողներ նույնիսկ առաջարկել են գումար ավելացնել, որպեսզի օգնեն «Բարսելոնային» վճարել Նեյմարի տրանսֆերի համար:
«Բարսելոնայի» ղեկավարությունը չի ընդունել այս առաջարկը և անգամ չի քննարկել այն:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն կատալոնական ակումբից պահանջել էր 150 միլիոն եվրո, Իվան Ռակիտիչին և Ժան-Կլեր Տոդիբոյին, ինչպես նաև Ուսման Դեմբելեին՝ վարձակալական հիմունքներով:
Նախկինում հաղորդվում էր, որ Նեյմարը ցանկացել է ավելացնել 20 միլիոն եվրո կատալոնական ակումբ տեղափոխվելու համար:
Սիրարփի Աղաբաբյան