Բաժիններ՝

Ե՞րբ կվերադառնան Մեսսին և Սուարեսը

«Բարսելոնայի» առաջատարներ Լուիս Սուարեսը և Լիոնել Մեսսին կարող են դաշտ վերադառնալ Լա Լիգայի 4-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղի ժամանակ:

Հաղորդվում է, որ Սուարեսը վերադարձել է ընդհանուր խումբ և չորեքշաբթի մարզվել է թիմի հետ: Այսպիսով, նա կարող է պատրաստ լինել «Վալենսիայի» դեմ խաղին: Սակայն, չորեքշաբթի օրվանից հետո Սուարեսը չի մարզվել, քանի որ Վալվերդեն փոքր արձակուրդ է տվել ֆուտբոլիստներին:

«Բարսելոնայում» գոհ են նաև նրանից, թե ինչպես է հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվում վնասվածքից: Սպասվում է, որ նա նույնպես կկարողանա մասնակցել հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Սուարեսը վնասվածք էր ստացել Լա Լիգայի 1-ին տուրի «Ատլետիկի» դեմ խաղում (0:1) և փոխարինվել է 34-րդ րոպեին: Մեսսին վնասվածք էր ստացել նախամրցաշրջանային մարզման ժամանակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30