
Արցախի մայրաքաղաքում և 228 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Արցախի Հանրապետության 228 համայնքներում և մայրաքաղաք Ստեփանակերտում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 415 թեկնածու:
Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները հինգն են՝ ինքնառաջադրված Դավիթ Սարգսյանը, Արմեն Հակոբյանը, Գրիգորի Սահակյանը, Արեգ Ավագյանը և «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից առաջադրված Արայիկ Ավանեսյանը:
2019 թ. սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ: