
Սերուցքային տաք շոկոլադ

Բաղադրիչներ
1. Կաթ (3.2%) – 2.5 բաժակ
2. Շոկոլադ (55%) – 100 գ
3. Վանիլին – 1/3 թ/գ
4. Մարշմելոու – 1 բաժակ
5. Աղացած դարչին – 1/4 թ/գ
6. Աղացած մշկընկույզ – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաթը, կտորների վերածած շոկոլադը և մարշմելոուն լցնել կաթսայի մեջ և դնել ցածր կրակի վրա: Անընդհատ խառնելով՝ տաքացնել կաթը մոտ 8 րոպե:
2. Երբ զանգվածը միասեռ դառնա, լավ հարել:
3. Վերցնել կրակից, ավելացնել վանիլին, մշկընկույզ և դարչին: Հարել ևս մեկ անգամ, լցնել բաժակների մեջ և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը