Այս բաղադրատոմսը դուք երկար կհիշեք
Դդմիկով հաց պատրաստելու համար անհրժեշտ է՝
1. Դդմիկ (ոչ մեծ) – 2 հատ
2. Պարմեզան պանիր – 50 գ
3. Ալյուր – 300 գ
4. Ջուր – 50 մլ
5. Խմորիչ – 5 գ
6. Շաքարավազ – 0.5 ճ/գ
7. Աղ – 0.5 ճ/գ
8. Ուրց՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Դդմիկը մանրացնել բլենդերով, ստացված խյուսը քամել:
2. Ալյուրը մաղել, ավելացնել աղ, շաքարավազ, խմորիչ, ջուր լցնել:
3. Ավելացնել դդմիկի խյուսը և խմոր հունցել:
4. Այունհետև խմորին ավելացնել քերիչով անցկացրած պարմեզանը:
5. Հաց ձևավորել և վրան կտրվածք անել, պատել անձեռոցիկով և մոտ 1 ժամ թողնել տաք վայրում:
6. Թխել 180 աստիճան ջեռոցում, 35-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը