Բաժիններ՝

«2019թ. հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են մոտ 7․8 մլրդ դրամ՝ 2018թ. 38․7 մլրդ-ի դիմաց». Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրուելի ենթադրածը անհավանական էր թվում։ Պիտի որ որևէ մեկի մտքով չանցներ, փոխել արդեն հրապարակված տվյալները, փոխել անհնարինության (եթե կուզեք՝ անհավատալիության) աստիճան։

Ուստի առաջարկում եմ հիշել՝ արդեն պաշտոնապես հրապարակվել է «Օտարերկրյա ներդրումները 2019թ. հունվար-հունիս ամիսներին» հաշվետվությունը։ Արձանագրենք, քանի չեն փոխել-վերահաշվարկել։

2019թ. հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են մոտ 7․8 մլրդ դրամ՝ 2018թ. 38․7 մլրդ-ի դիմաց։ Այսինքն, պակասել են մոտ 30․9 մլրդ դրամի չափով։ Կարելի է «տարօրինակ» համարել այն, որ հանքահումքային ոլորտի ներդրումներից հետո ամենաշատը կրճատվել են հեռահաղորդակցման ոլորտի ներդրումները (անցած տարվա համեմատ մոտ 9․4 մլրդ դրամով)։
Այս տարի էլ մեր տնտեսության ուղղակի ներդրումները առաջինը Ռուսաստանից են՝ 36․5%։ Երկրորդը Գերմանիայից՝ 13․5%: Երրորդը՝ Կիպրոսից՝ 3%-ից ահագին պակաս։
Մտածենք, թե՞ չԷ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս