
Համեղ և օգտակար սեխի ջեմ

Բաղադրիչներ
1. Սեխ – 2 հատ (զուտ քաշը՝ 2 կգ)
2. Կիտրոն – 2 հատ
3. Շաքարավազ – 1 կգ
Պատրաստման եղանակը
1. Մեկ կիտրոնի հյութը քամել, երկրորդի կեղևը հեռացնել և կտրատել:
2. Սեխը մաքրել կեղևից և կորիզներից, կտրատել:
3. Սեխը և կիտրոնը միացնել և հարել բլենդերով:
4. Զանգվածի վրա շաքարավազ լցնել և 30 րոպե թողնել:
5. Կաթսան դնել գազօջախին, ավելացնել կիտրոնի հյութը և եփել ցածր կրակի վրա՝ 30 րոպե անընդհատ խառնելով:
6. Սառեցնել ջեմը և լցնել բանկաների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը