
Արցախյան գինու փառատոնն անց է կացվելու հետաքրքիր նորարարություններով. ԱՀ ՄԵՀԶ

Սեպտեմբերի 21-ին «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում կկայանա Արցախյան գինու 6-րդ փառատոնը։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:
Աղբյուրի հաղորդմամբ` փառատոնին մասնակցելու են 3 տասնյակից ավելի գինեգործներ` այդ թվում Հայաստանից, Արցախից և առաջին անգամ Աբխազիայից։
Փառատոնն աշխատանքները սկսելու է առավոտյան ժամը 10:00-ին,ից, բացումը կազդարարվի ժամը 15:00-ին, որին կհաջորդի հագեցած մշակութային ծրագիր՝ համերգ ու թատերական ներկայացում:
Միջոցառման ընթացքում ինչպես միշտ գործելու է արվեստի գործերի ու գյուղական բարիքների տոնավաճառ:
Արցախյան գինու 6-րդ փառատոնն անց է կացվելու հետաքրքիր նորարարություններով ու հագեցած ծրագրով, որին ուղղակի մասնակցել է պետք: