Մոսկվայի «Արարատ»-ի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Նոա»
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել կիսապաշտպան Կիրիլ Բորի հետ։ Այս մասին հայտնում է «Նոա»-ի մամուլի ծառայությունը:
«20–ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը հանդես է եկել ռուսական ՊՖԼ-ի «Սատուրն» (Ռամենսկոյե) և «Դոլգոպրուդնի» ակումբներում։ Կիրիլ Բորի վերջին ակումբը եղել է Մոսկվայի «Արարատ»-ը»,- նշված է հայտարարությունում: