
ՊՍԺ-ն զգուշացրել է «Բարսելոնային», որ «Ռեալը» գնելու է Մբապեին

«Ռեալը» դեռ շահագրգռված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ստորագրությամբ:
Ըստ Diario Sport-ի, փարիզեցիները նախազգուշացրել են «Բարսելոնային», որ «Ռեալը» հետաքրքրված է 20-ամյա հարձակվողով և կփորձի նրան ստորագրել 2020 թվականի ամռանը:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Մբապեի ձեռքբերումն առաջնային տարբերակ է համարում, նա արդեն զրուցել է խաղացողի հետ և համոզել, որ նա տեղափոխվի մադրիդյան ակումբ:
Մբապեին ձեռք բերելու ցանկությամբ է պայմանավորված, որ «Ռեալը» որոշեց հրաժարվել հարձակվող Նեյմարի համար պայքարից:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն անցկացրել է 3 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել է մեկ գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան