
Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. մեկ անձ հոսպիտալացվել է

«911» ծառայություն սեպտեմբերի 4-ին, ժամը 18:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Ագուլիս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E-Class» (վարորդ` Կիմիկ Վ.) և «Mercedes C-Class» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները փակել են «Mercedes E-Class» մանիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Կիմիկ Վ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: