
Երկու հարսանիք այս ամիս. ամուսնանում է առողջապահության համակարգում փոթորիկ առաջացրած Թամամյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ օրերս եւս երկու հարսանիք է կայանալու Երեւանում։ Մեկը նախկինների ներկայացուցիչ՝ «Հայնավթամթերք» ընկերության նախագահ, նախկին պատգամավոր Վահագն Գրիգորյանի դստեր հարսանիքն է՝ էլիտար «Դվինում», սեպտեմբերի 6-ին։
Մյուսը առողջապահության համակարգում փոթորիկ առաջացրած Գեւորգ Թամամյանի՝ Արսեն Թորոսյանի նախկին խորհրդականի հարսանիքն է, որը կայանալու է «Մեգերյան կարպետ» ընկերության դահլիճում, բավականին համեստ մասշտաբներով։ Նրա ընտրյալը բժշկուհի է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: