Մեսսին Հռոմի պապից ստացել է գնդակ՝ պատրաստված մոզամբիկցի երեխաների կողմից
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին պարգևատրում է ստացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հիմնադրամից՝ 2019 թվականին Ամերիկայի գավաթի խաղարկության արդյունքների ամփոփումից հետո:
32-ամյա արգենտինացին նվեր է ստացել մոզամբիկցի երեխաների կողմից պատրաստված գնդակ: Այդ գնդակը արտացոլում է ֆուտբոլի մաքուր տեսակը, այն, որ երեխաները խաղում են աշխարհի փողոցներում:
Մրցանակը օրհնվել է Հռոմի պապի կողմից և խորհրդանշում է ոլորտում կատարված ջանքերը, համերաշխության, ազնվության, հարգանքի և թիմային աշխատանքի ոգին:
Մրցանակի հաղթողը ընտրվում է Հռոմի պապի հիմնադրամի հովանու ներքո գտնվող հաստատությունների ուսանողների քվեարկությամբ: Ընդհանուր առմամբ, հիմնադրամը միավորում է ավելի քան 500 հազար ուսումնական հաստատություն աշխարհի 191 երկրներից:
Մեսսին հավաքել է ձայների 34.28%-ը՝ հաղթելով պերուացի Էդիսոն Ֆլորեսին (15,56%) և Պեդրո Գալեզին (11.28%): Չորրորդը Բրազիլիայի հավաքականի ավագ Դանի Ալվեշն էր (10,5%):
Ուսանողները նշել են Մեսսիի համեստությունը, ինքն իրեն զոհաբերելու պատրաստակամությունը և հանուն թիմի արված նրա ջանքերը:
Սիրարփի Աղաբաբյան