Բաժիններ՝

Սինդի Քրոուֆորդի 18-ամյա դուստրը նկարահանվել է Vogue հանդեսի համար

Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայյա Հերբերը, որի 18 տարին լրացել է սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ հայտնվել է Vogue նորաձեւության հանդեսի բրիտանական տարբերակի շապիկին: Նրա լուսանկարները հայտնվել են հրատարակության Instagram-օգտահաշվում։

Հանդեսի հոկտեմբերյան համարի համար աղջիկը նկարահանվել է սեւ-սպիտակ բծավոր հագուստով եւ նույն այդ կտորից պատրաստված ծավալուն գլխարկով: Ոճաբանները մոդելի կերպարը համալրել են մարգարիտով զարդարված մեծ ականջօղերով:

Մյուս լուսանկարներում Հերբերը կեցվածք է ընդունել սեւ ցանցկեն տոպով, որը հագել է մերկ մարմնի վրա, եւ Comme des Garcons-ի թիկնոցով:

«Վերջին մի քանի սեզոնների ընթացքում մոդելը, որը հարթակների մշտական ֆիգուրանտն է եւ Սինդի Քրոֆորդի դուստրը, չարաճճի երեխայից վերածվել է նորաձեւության աշխարհի գլխավոր հայտնիներից մեկին»,-լուսանկարին կից գրության մեջ հայտնել են օգտահաշվի ադմինիստրատորները: Նոր թողարկման մեջ Քայյա Հերբերը պատմում է թվային աշխարհում իր մեծանալու, հրապարակայնության եւ այն մասին, թե ինչպես է դարձել նոր սերնդի դեմքը:

2018 թվականի ապրիլին Chanel ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավը, որում նկարահանվեց այն ժամանակ դեռ անչափահաս Քայյա Հերբերը, առաջացրեց սոցցանցերի օգտատերերի բացասական արձագանքը: Ոմանք աղջկան համարեցին չափազանց երիտասարդ, իսկ բրենդի հագուստը՝ նրա տարիքի համար չափազանց բաց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս