Կրիշտիանու Ռոնալդուն կտակ է կազմել
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կտակ է կազմել:
Ինչպես հաղորդում է AS-ը, 34-ամյա հարձակվողը հանդիպել է փաստաբանների հետ և քննարկել փաստաթղթի մանրամասները: Պորտուգալացու գլխավոր ժառանգը կլինի նրա հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, ով կստանա ֆուտբոլիստի ամբողջ կարողությունը: Սակայն, Կրիշի վաղաժամ մահվան դեպքում վերջինիս կարողությունը կղեկավարի նրա մայրը՝ Մարիա Դոլորես Ավեյրուն:
Այժմ Կրիշտիանուի կարողությունը գնահատվում է ավելի քան 300 միլիոն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը