Բաժիններ՝

Սալմա Հայեքը 53-ամյակի առթիվ բիկինիով լուսանկար է ցուցադրել

Կրակոտ գեղեցկուհին եւ «Օսկար» մրցանակի անվանակարգորդուհին մոտեցել է իր 53-ամյակի սահմանին: Բայց, նայելով նրա լուսանկարներին, դրան շատ դժվար է հավատալ:
«Ֆրիդա»-ի եւ «Կին ավազակներ»-ի մեքրիկա-ամերիկացի աստղը սեպտեմբերի 2-ին նշում է իր ծննդյան օրը: Նախօրյակին դրա պատվին նա կրակոտ լուսանկար է զետեղել, որն ապացուցում է, որ ժամանակը նրա նկատմամբ անզոր է։

Լողափին արված լուսանկարում Սալման կեցվածք է ընդունել երկնագույն լողազգեստով, որն ընդգծում է նրա շքեղ կազմվածքը: Դերասանուհին պարզապես հիացրել է իր երիտասարդ մարմնով եւ գերազանց կազմվածքով: Զարմացած երկրպագուները շռայլորեն հաճոյախոսություններ են արել իրենց սիրելիին՝ լուսանկարին տալով ավելի քան 1,5 մլն լայք:

Սակայն Սալման ինքը 2017 թվականին տված հարցազրույցներից մեկում կատակել է, որ իր տարիքում արտիստուհին արդեն պարտավոր չէ իդեալական կազմվածք ունենալ, գրում է Daily Mail-ը: Թեեւ նա պատճառ ունի իրեն հետեւելու՝ միլիարդատեր ամուսնուն՝ Ֆրանսուա Անրի Պինոյին, չկորցնելու համար: Զույգը միասին դաստիարակում է տասնմեկ տարեկան դստերը:

«Երբեմն ասում եմ. «Ես 50 տարեկան եմ: Ինչո՞ւ պետք է լավ տեսք ունենամ: Ես արդեն գտել եմ իմ տղամարդուն: Թեեւ նրան կորցնել ես նույնպես չես ցանկանում»,- նշում է Սալման, հաղորդել է Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս