Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը միացավ իտալական «Ռոմային»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկ տարի վարձակալությամբ միացավ «Ռոմային»: Այս մասին հայտնում է «Ռոմայի» թվիթերյան պաշտոնական էջը:

Ավելի վաղ «Ռոմայի» թվիթերյան պաշտոնական էջում նկար էր հրապարակվել, որում երևում էր, որ Մխիթարյանը բուժզննում է անցնում Հռոմում:

Մխիթարյանը «Ռոմային» կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոման» ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալից» գնելու իրավունք կստանա: Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմայում» կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Հենրիխ Մխիթարյանն օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ ինքը երջանիկ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս