
Շոկոլադե տորթ՝ առանց ալյուրի, կարագի, մարգարինի, շաքարավազի և այլ վնասակար բաղադրիչների

Բաղադրիչներ
1. Դառը շոկոլադ – 250 գ
2. Ձու – 5 հատ
3. Աղ
Պատրաստման եղանակը
Ջեռոցը նախապես տաքացնել մինչև 250 աստիճան:
1. Շոկոլադի 2/3 մասը հալեցնել:
2. Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Հարել դեղնուցները և միացնել զանգվածը հալեցրած շոկոլադին:
3. Սպիտակուցները հարել մեկ պտղունց աղի հետ, ավելացնել շոկոլադը, խառնել, բայց ոչ շատ երկար, որպեսզի «օդը չգնա»: Պետք է ստացվի շոկոլադե մուսի խտության զանգված:
4. Ստացված զանգվածը լցնել յուղաթղթով պատված կաղապարի մեջ և թխել 8 րոպե՝ ոչ ավել, ոչ պակաս: Հանել ջեռոցից, մոտ կես ժամ սառեցնել, իսկ հետո ամբողջ գիշեր թողնել սառնարանում:
5. Հալեցնել մնացած շոկոլադը, զարդարել տորթը և ևս 10 րոպե սառեցնել, ինչից հետո կարելի է մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը