Խորհուրդներ այն մասին, թե ինչպես ազատվել քաղցի զգացումից ու քաղցրի հանդեպ ձգտումից
Նիհարելիս գլխավորն արագ արդյունք ստանալն է՝ առանց առողջությանը վնասելու։ Բայց շատ կարևոր է նաև չնյարդայնանալն ու կեսից ամեն ինչ գրողի ծոցը չուղարկելը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ֆիզիկական և էմոցիոնալ հարմարավետությունը։ Այդ հարմարավետությանը հասնել ոչ բոլորի մոտ է ստացվում, քանի որ օրգանիզմի՝ նոր սննդակարգի անցնելու հետ կապված վերակառուցման ժամանակ մարմինը սթրեսի է ենթարկվում։
Որպեսզի առավելագույնս հանգիստ կարողանաս անցնել այս ժամանակահատվածը, կարելի է օգտվել բնական միջոցից, որն իր հատկությունների հաշվին թույլ է տալիս քիչ ուտել։
Բացի նրանից, որ այդ միջոցը չեզոքացնում է քաղցրի նկատմամբ հակումը և քաղցի հոգեբանական զգացումը, այն շատ լավ արագացնում է նյութափոխանակությունը։ Կալորիաների կրճատման հաշվին դուք ստանում եք ճարպերն այրելու պրոցես, բայց երբեմն դա բավարար չէ։ Օրգանիզմը սկսում է դանդաղեցնել նյութափոխանակությունը, որպեսզի պահպանես ճարպերի պահուստները։
Ստորև բերվող բաղադրատոմսը ձեզ կօգնի արագացնել նյութափոխանակությունն ու ավելի արագ նիհարել, քան պարզ սննդակարգի դեպքում։
Պահանջվում է՝
. 1 խոշոր կիտրոն
. 1 դարչինի փայտիկ
. 1 թեյի գդալ թարմ քերած կոճապղպեղ
. ըստ ցանկության՝ կարմիր խնձոր, անանուխ
Թարմ կոճապղպեղը չորով փոխարինելը խիստ անցանկալի է։
Պատրաստման եղանակը՝
Կաթսայի մեջ շուրջ 1.5 լիտր ջուր լցրեք, մի փոքր տաքացրեք այն։ Ավելացրեք կտրատած կիտրոն՝ կեղևի հետ միասին։
Եռալուց հետո ավելացրեք դարչինը, 3 րոպե անց՝ կոճապղպեղը։ Անջատեք ու թողեք թրմվի 10 րոպե։ Եթե որոշել եք մնացած բաղադրիչներն էլ ըստ ցանկության ավելացնել, ապա դրանք հենց այդ ժամանակ պետք է դնել եփուկի մեջ։ Ըմպելիքը պատրաստ է։
Չարժե դրա մեջ մեղր կամ շաքար ավելացնել։ Այդպես դուք կչեզոքացնենք ճարպերն այրող ողջ հատկությունները։ Ըմպելիքը նախկինի պես օգտակար կլինի, սակայն ախորժակի անկման, հետևաբար՝ նիհարելու համար այն արդեն պիտանի չի լինի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը