Բաժիններ՝

Xiaomi-ն թողարկել է աշխարհում ամենահզոր սմարթֆոնը

Չինաստանի Xiaomi ընկերությունը ներկայացրել է Black Shark 2 Pro նոր խաղային սմարթֆոնը, որը դարձել է աշխարհում ամենահզորը: Այդ մասին հաղորդել է GizChina-ն: Նոր դեւայսը հանդերձված է Qualcomm Snapdragon նորագույն ութմիջուկանի պրոցեսորով՝ 855 Plus տակտային հաճախությամբ՝ մինչեւ 2,96 ԳՀց եւ 12 ԳԲ գործառական հիշմողությամբ, իսկ ներսարված հիշողության ծավալը հասնում է 128 եւ 256 ԳԲ-ի՝ կախված համալրումից:

Նորույթի վրա նաեւ տեղակայված է դիսփլեյ՝ 6,39 դյույմ անկյունագծով, 2340×1080 փիքսել լուծաչափով եւ սեղմմանը 34,7 միլիվայրկյան արձագանքման արագությամբ, ըստ որում մատնադրոշմի սքաները ներսարված է դիսփլեյում: Սմարթֆոնի հիմական խցիկը ներկայացված է 48+12 Mn երկու մոդուլներով, ինչպես նաեւ 20 Mn լուծաչափ ունեցող ճակատային խցիկով:

Սմարթֆոնի կուտակիչն ունի 4000 միլիամպեր-ժամ ծավալ, ընդ որում նախատեսված է արագ լիցքավորման գործառույթ: Xiaomi-ի նոր դեւայսի տարբերիչ գիծը հեղուկային հովացման արդիականացված համակարգն է: Սմարթֆոնն աշխատում է Android 9.0 Pie գործառական համակարգով: Նոր սմարթֆոնի վաճառքները մեկնարկում են օգոստսի 2-ին: 128 ԳԲ ներսարված հիշողությամբ դեւայսի արժեքը կկազմի 435 դոլար, իսկ 256 ԳԲ հիշողությամբ լրակազմովը գնորդի վրա կնստի 508 դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս