
«Բարսելոնայի» կիսապաշտպանը՝ «Զենիթո՞ւմ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մալկոմը բանակցել է ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» հետ նախքան «Զենիթի» առաջարկն ընդունելը, հայտնում է RMC Sport- ը:
Ըստ աղբյուրի, բրազիլացին «Զենիթում» կստանա ավելին, քան իսպանական ակումբում ստացած աշխատավարձը, որը կազմում էր տարեկան 8 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մալկոմը 6 տարի ժամկետով պայմանագիր կկնքի Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբի հետ:
Գործարքի գումարը կարող է լինել 40 միլիոն եվրո` գումարած 5 միլիոն բոնուս:
Մալկոմը այսօր չի մասնակցել կատալոնական ակումբի մարզմանը: Ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ թիմի ղեկավարությունը նրան հնարավորություն է տվել հանգիստ վարել բանակցությունները:
Սիրարփի Աղաբաբյան