«Ես չունեմ նոր տեղեկություն Նեյմարի մասին: Նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է». Տուխել
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարի ապագայի մասին:
«Նեյմարը շատ վնասվածքներ ուներ, նա բաց է թողել Ամերիկայի գավաթը, և այժմ նա պետք է վերականգնվի: Այդ իսկ պատճառով նա մարզվում է անհատական ծրագրով:
Ես չունեմ նոր տեղեկություն Նեյմարի մասին: Նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է: Նա խաղացողներից մեկն է: Սա հարց է ֆուտբոլիստի և ակումբի միջև: Ոչ մի նոր բան չկա:
Ես հիասթափվում եմ, եթե ֆուտբոլիստն ուշացումով է միանում ակումբին: Բայց մեր միջև չկա խնդիրր, հիմա դա ակումբի և Նեյմարի հարցն է: Մենք միասին ենք աշխատում, հիմա նա թիմի հետ է»,- ասել է Տուխելը:
Սիրարփի Աղաբաբյան