Բաժիններ՝

«Ստյաուա»-«Ալաշկերտ». Բուխարեստում՝ ոչ զբոսաշրջիկի կարգավիճակով

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հայկական «Ալաշկերտը» սեփական հարկի տակ պարտվեց խոշոր 3:0 հաշվով, ինչը հաջորդ փուլ դուրս գալու չնչին հնարավորություն է տալիս: Սակայն Աբրահամ Խաշմանյանը նշում է, որ հայկական ակումբը չի մեկնում Բուխարեստ՝ որպես զբոսաշրջիկ, այլ մեկնում է արդյունքի հետևից:

«Ստյաուա»

Նախորդ մրցաշրջանում «Ստյաուան» ընդամենը 2 միավորով զիջեց չեմպիոնին: Ընթացիկ մրցաշրջանը  ռումինական ակումբը սկսեց «Հերմանշտադտի» նկատմամբ տարած հաղթանակով (4:3), ապա խաղաց ոչ-ոքի և պարտվեց «Բոտոշանին» վերջին տուրում (0:2), ինչը սպասելի չէր:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին տուրում ռումինական թիմը հաղթեց «Միլսամին»՝ ընդհանուր 4:1 հաշվով:

«Ալաշկերտ»

«Ալաշկերտը» 15 հաղթանակներով դարձավ Հայաստանի բարձրագույն առաջնության 4-րդ թիմը: 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բանանցին» «Ալաշկերտը» զիջեց միայն մեկ միավոր:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում հայկական թիմը հաղթեց «Մակեդոնիային»՝ ընդհանուր 6:1 հաշվով:

«Ստյաուայի» հետ առաջին խաղը բավականին բարդ ստացվեց Աբրահամ Խաշմանյանի սաների համար: Գլխավոր մարզիչը նշում է, որ իրենք իրատես են և գիտեն, որ դժվար է լինելու, բայց, եթե 99 տոկոսով պարզ է, որ հաջորդ փուլում ֆավորիտը մրցակիցն է, ապա իրենք ունեն 1 տոկոս, որն օգտագործելու են:

Աբրահամ Խաշմանյանի խոսքով, իր թիմում պրոֆեսիոնալներ են, ոչ թե զբոսաշրջիկներ:

Վիճակագրություն

  • «Ստյաուան» հաղթել է 7 խաղերից 5-ում
  • «Ալաշկերտը» պարտվել է վերջին 4 խաղերից 2-ում

Հայկական ակումբի հնարավորությունները շատ փոքր են, քանի որ դեռ առաջին խաղում էլ պարզ էր, որ ֆավորիտը մրցակիցն է: Սակայն առաջին խաղում  «Ալաշկերտը» բավականին համառ պայքար էր մղում, ինչը որոշակի հույսեր է տալիս այս խաղից առաջ:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս