Բաժիններ՝

ՊՍԺ-ն վերջին փորձն է կատարում՝ համոզելու Նեյմարին չհեռանալ

ՊՍԺ-ն վերջին փորձն է կատարում՝ համոզելու բրազիլացի հարձակվող Նեյմարին մնալ ակումբում:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, փարիզեցիների մարզական տնօրեն Լեոնարդոն կմեկնի Չինաստան, որտեղ այս պահին թիմը պատրաստվում է նոր մրցաշրջանին: Նա պլանավորում է անձամբ հանդիպել 27-ամյա հարձակվողի հետ, որպեսզի համոզի նրան չհեռանալ ակումբից: Եթե խաղացողը, այնուամենայնիվ, չփոխի իր որոշումը, Ֆրանսիայի չեմպիոնը կվաճառի նրան՝ հնարավորինս շատ գումար վաստակելու ակնկալիքով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բացի կատալոնական «Բարսելոնայից», Նեյմարով հետաքրքրվում են նաև «Ռեալը» և «Յուվենթուսը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031