
Դիբալան իր ֆինանսական պահանջներն է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդին»

«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդին», որը հետաքրքրված է ֆուտբոլիստի ստորագրմամբ, անձնական պայմանագրի իր ֆինանսական պահանջները: Այս մասին թվիթերյան իր էջում գրում է Onda Cero-ի լրագրող Մարիո Գագո Հուերտան:
Ըստ աղբյուրի տվյալների՝ «Ծեր սենյորայի» 25-ամյա հարձակվողի ներկայացուցիչները, որոնք այժմ գտնվում են Անգլիայում, «Կարմիր սատանաների» ղեկավարությանը ծանուցել են, որ իրենց հաճախորդը մրցաշրջանի ընթացքում վաստակում է առնվազն 10 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենթուսը» Լուկակուի և Դիբալայի փոխանակման վերաբերյալ համաձայնության են եկել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը